Հոկտ․ 30, 2026, 19։00 - 23։00
Margenrot - ձայնային պերֆորմանս
Ստուդիո 20
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 19:00-ին, հրավիրում ենք ձեզ Ստուդիո 20՝ մասնակցելու Margenrot-ի հնչյունային կատարմանը, որն անցկացվում է Sonic Laboratory-ի շրջանակներում։
Margenrot-ը սիբիրյան արմատներով հայ երաժիշտ Լուսիա Ղազարյանի անհատական նախագիծն է։ 2015 թվականին մեկնարկած այս նախագիծն ուսումնասիրում է փորձարարական էլեկտրոնային երաժշտությունն ու մշակութային պատմումը՝ հենվելով հայկական դիցաբանության, հետխորհրդային հնչյունային միջավայրերի, պատերազմի, տեղահանության և անձնական հիշողությունների վրա։ Նրա երաժշտությունը զարգանում է՝ անցնելով ինդուստրիալ հյուսվածքներից դեպի ընդարձակ կոմպոզիցիաներ, որոնցում միահյուսվում են «բրեյք» (breaks), «դաբ» (dub) ոճերը և նվագախմբային շերտերը։ Նա ելույթներ է ունեցել Urvakan, Schwefest, Contra Pop և Donaufestival փառատոններում, ինչպես նաև՝ Բեռլինում, Վիեննայում, Պրահայում, Համբուրգում, Լայպցիգում, Կիևում և Թբիլիսիում։
