Ապրիլի 4, 2024
Զոսիա - Ջակոնա Տամմա
Գետամեջի Կացարան

Ապրիլի 4-ին ժամը 16:00-ից հրավիրում ենք Գետամեջ՝ Ջակոնա Տամմայի dj սեթի և հեռարձակման միջոցառման Ձայնային լաբորատորիայի ծրագրի շրջանակներում: Գետամեջում մեր լաբորատորիայի հետ մեր առաջին հանրային միջոցառման ժամանակ մենք կվայելենք գարունը, երաժշտությունը, այգին և եղինջի ապուր:

Gyumri AIR-ի կացարանում մեկ ամիս անցկացնելուց հետո, նախքան Լոնդոն վերադառնալը Զոսիան` Ջակոնա Տամման կանգ կառնի Գետամեջում, որտեղ հինգշաբթի նա կհանի իր փոշոտ USB-ն և նույնիսկ ավելի փոշոտ արևային ակնոցները, որպեսզի բերի մի քիչ ցեխոտ և մի քիչ հուզիչ մեղեդիներ։ Պատկերացրեք, թե ինչպես է այծի ձագը ցատկում կպչուն խրթին դաշտի վրայով: Վայելելով Հայաստան մուտք գործած գարնան առաջին ծակոցները, նա կփորձի մեղմ մոտենալ իր ընտրությանը մի ոտքով դեռ ձմռան մեջ, որպեսզի մենք չհուզվենք և չցնցվենք չափազանց շատ արևից:

jakona tamma` լեհական հաց, լոնդոնյան լոբի, ավելացնել տաք ըմպելիք 80 պենսով: Gnojki SAMBA փառատոնի` @gnojki.kolektyw և @arbuz.stowarzyszenie-ի համահիմնադիր, վիզուալ և ձայնային արվեստագետ, լավ խոհարար և վատ երգիչ:

40°16'10.1"N 44°34'50.9"E
9-րդ փողոց, տուն 46, Գետամեջ
2228, Կոտայքի մարզ