Մարտի 30, 2025, 17։00
Էդիտա Ժարզաբ. Ռադիոն՝ որպես դիմադրության տարածք ֊ պերֆորմատիվ դասախոսություն
Ստուդիո 20

Պերֆորմատիվ դասախոսություն այն մասին, թե ինչպես ստեղծել երևակայական լանդշաֆտներ հնչյունների, ձայնի և ռադիոալիքների միջոցով՝ միաժամանակ բացահայտելով անհատական ​​և կոլեկտիվ ինքնավար գոտիների ներուժը: Արվեստագետը հրավիրում է լսելու իր նախորդ ստեղծագործությունները և ծանոթանալու Հայաստանում իր կացության ընթացքում իրականացվող հետազոտությանը ու հավաքած հնչյուններին ու ձայներին:

Էդիտա Ժարզաբը ձայնային արվեստագետ է, ով կիրառում է խորը ունկնդրումը որպես ձայնային ակտիվիզմի մեկնակետ ուսումնասիրելով ձայնի և որպես մասնավորի և հանրայինի միջև կամուրջ իր դերի կենսաքաղաքականությունը։

Օգտագործելով ռադիոալիքներ, ընդլայնված ձայնային տեխնիկաներ, դաշտային ձայնագրություններ և էլեկտրոնիկա նա ստեղծում է աուդիոմիջավայրեր իր անձնական և համատեղ պերֆորմատիվ և ինստալացիոն աշխատանքների համար։

Հետաքրքրված լինելով ձայնային միջավայրով` նա կազմակերպում է աշխատարաններ և ձայնային զբոսանքներ՝ ակուստիկ էկոլոգիաների տարբեր դպրոցների վրա հիմնվելով։ Վարշավայում գործող «Ռադիո Կապիտալ» համայնքային ռադիոկայանի համահիմնադիրն է, որտեղ արտադրում է պոետիկ ռադիո բեմադրություններ և միջամտություններ և պատրաստում DJ սեթեր, որոնցում համադրում է երաժշտություն ողջ աշխարհից դիմադրության մշակույթներից։

Նա համագործակցել է Ռոտերդամի WORM փորձարարական ստուդիայի և Բրյուսելում տեղակայված Q-O2 միջդիսցիպլինար հարթակի հետ: Ապրում է Լեհաստանի հարավում լեռներում գտնվող Սոկոլովսկո գյուղում։