Մայիսի 12, 2024
Passepartout Duo
Գետամեջի կացարան
Մայիսի 12-ին ժամը 16:00-ից համեցեք Գետամեջ Ձայնային լաբորատորիայի ծրագրի շրջանակներում: Նիկոն և Քրիսը կփորձեն էլեկտրոնային և ակուստիկ ձայնի նոր միքս` օգտագործելով գտնված հնչյուններ, հավաքված ձայներ և միացնելով այդ ամենն իրենց իսկ ստեղծած ինքնաշեն երաժշտական գործիքների ալիքների միջոցով: Նրանք կօգտվեն ձայնը մշակող գործիքների ճանապարհորդող էկոհամակարգից` օգտագործելով MIDI կարգավորիչ, և իրենց Chromaplane-ում էլեկտրամագնիսական դաշտեր արձակող սխեմաներից:
Այս առիթով մի մոռացեք վերցնել ձեր հեռախոսը. գուցե ցանկանաք օգտագործել այն՝ միանալու համար:
Passepartout Duo-ն երաժշտական խումբ է, որը ստեղծվել է Քրիստոֆեր Սալվիտոյի և Նիկոլետտա Ֆավարիի կողմից։ 2015 թվականից նրանք շարունակական ճանապարհորդության մեջ են՝ կիսելով իրենց երաժշտությունը և անընդհատ բացահայտելով դրա համար նոր ուղիներ։
